Արի՛ խաղանք հնագիտություն
Կրթական ծրագիրն իրականացվում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
Կրթական ծրագիրը ներառում է էքսկուրսիա թանգարանի ու հնավայրի տարածքում, որից հետո երեխաները կատարում են արհեստական պեղումներ, հողի շերտերից հանում առարկաներ, ուսումնասիրում, տեղեկություն ստանում դրանց մասին։ Նաև ծանոթանում են առարկաների ձուլման հնագույն տեխնիկային։