Վերականգնիր ինքդ
«Վերականգնիր ինքդ» կրթական ծրագիրն անցկացվում է Պահպանության ծառայության լաբորատորիայում ( հասցեն՝ Թաիրով 15)։
Կրթական ծրագիրը նախատեսված է 6-12-րդ դասարանի աշակերտների համար։ Ծրագրի նպատակն է երեխաներին ծանոթացնել վերականգնողի մասնագիտությանը, արժևորել առարկաների և հուշարձանների պահպանության կարևորությունը։ Կրթական ծրագիրն անցկացվում է 2 փուլով։ Տեսական փուլում երեխաներին ներկայավբում է վերականգնողի մասնագիտությունը, թանգարանային առարկաներիվերականգնման փուլերը, առանձնահատկությունները։ Գործնական փուլում մասնագետների վերահսկողությամբ ու օգնությամբ երեխաները վերականգնում են կավից առարկաներ և այդ առակաները տանում են իրենց հետ՝ որպես հուշանվեր։