Զվարթնոցը՝ լույսերի մեջ
Պատկերացրեք՝ դարավոր տաճարի վեհաշուք կամարները վերականգնվում են ժամանակակից լուսային անիմացիաներով, հնչում է բարձրաճաշակ երաժշտություն, ու դուք վայելում եք լավագույն գինի
Պատկերացրեցիք՞։ Դե ուրեմն․
Հունիսի 2-ին եկեք «Զվարթնոց» պատմամշակութային հնավայր-թանգարան՝ մասնակից դառնալու լուսառատ և տպավորիչ երեկոյին։ Միասին վառելու ենք տաճարի լույսերը՝ ջնջելով անցյալի ու ներկայի սահմանները։Երեկոյի ընթացքում ձեզ սպասվում է․
- Գինու հյուրասիրություն՝ ջերմ զրույցների և լիարժեք հանգստի համար / ժամը 18։00-20։00-ը/,
- Կենդանի ջազ երաժշտություն՝ մթնոլորտը կատարյալ դարձնելու համար,
- Լուսային ինստալացիա և անիմացիաներ․ տաճարը կպատմի իր պատմությունը լուսային նորարարական լուծումների միջոցով /ժամը 21։00-ին/,
- Երեկոյի հատուկ հյուրեր՝ Triangulum Community
- Leo Aniram / B2B Kai
- Տարածքում գործելու են նաև սննդի կետեր /SHELL/
- Հունիսի 2-ին 18:00-ից
- «Զվարթնոց» հնավայր-թանգարանում
- Մուտքը՝ տոմսերով: Տոմսի արժեքը՝ 5000 դրամ։
Տոմսեր ձեռք բերելու և այլ մանրամասների համար զանգահարել՝ 010 54 55 70 հեռախոսահամարով։