65
09 March 2026
Մեծամորի 5000-ամյա բացառիկ ոսկյա զարդերի կրկնօրինակների հավաքածուն արդեն վաճառքում է։
Կանանց միամսյակի առթիվ Պահպանության ծառայությունը ներկայացնում է Մեծամորի 5000-ամյա բացառիկ ոսկյա զարդերի կրկնօրինակների հավաքածուն։ «Մեծamore» հավաքածուի զարդերից յուրաքանչյուրը մի նրբագեղ պատմություն է, որը միավորում է գեղեցկությունը, վարպետությունն ու կանացիությունը։ Արծաթից և լատունից ձուլված այս զարդերը խորհրդանշում են հեռավոր անցյալի առեղծվածը, բայց և հասանելի են ու շոշափելի։ «Մեծamore» հավաքածուի ինքնատիպ զարդերը վերականդանացնում են հազարամյակների մշակույթը։ Զարդերի բնօրինակները ցուցադրված են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ոսկու և զարդերի բաժնում և տարիներ շարունակ հիացնում ու զարմացնում են թանգարանի այցելուներին իրենց պատրաստման տեխնիկայով ու շքեղությամբ։