ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում ընթանում են պեղման և մաքրման աշխատանքներ։
Պեղումների նպատակը եկեղեցու հատակագծի հստակեցումն է։ Պեղման աշխատանքների արդյունքում բացվել են 13-14-րդ դդ. թվագրվող կարասներ և մանկական թաղումներ։
Սբ. Աստվածածին եկեղեցին վաղմիջնադարյան միանավ բազիլիկ հորինվածքով կառույց է և աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետական լուծումներով, որոնք դեռ կարիք ունեն բազմակողմանի ուսումնասիրության։
Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի հնագիտական արշավախումբը, արշավախմբի ղեկավար՝ Ավետիս Գրիգորյան, հնագետ` Աստղիկ Սիմոնյան։