Հունիսի 13-ին, 14-ին և 15-ին  Եվրոպայում և Հայաստանում նշվում են «Եվրոպական հնագիտության օրերը»

13 June 2025

  • 34

Հունիսի 13-ին, 14-ին և 15-ին Եվրոպայում և Հայաստանում նշվում են «Եվրոպական հնագիտության օրերը»

Եվրոպական հնագիտության օրերին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան էին այցելել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված եզակի նմուշներին, ոսկյա զարդերի յուրօրինակ հավաքածուին։
Դպրոցականները ծանոթացել են նաև թանգարանում անցկացվող կրթական ծրագրերին, մասնակցել «Արի խաղանք հնագիտություն» կրթական ծրագրին։
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները ԿԳՄՍ նախարարի և Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով։



Basket

Menu Shop Basket Profile