54
19 June 2025
Զվարթնոց հնավայրում իրականացվող հետախուզական պեղումները նպատակ ունեն երկրաֆիզիկական որոնումների արդյունքները համադրելով պարզել տաճարի և կաթողիկոսական պալատի շրջակայքի հնագիտական միջավայրը և լանդշաֆտի շերտագրությունը։
Պեղումները ղեկավարում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետ Ավետիս Գրիգորյանը և Լեհաստանի Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնի տնօրեն Արթուր Օբլասկին։