47
24 July 2025
Եկեղեցու հարավ-արևմտյան ցածրադիր մասում փռված է հին գյուղատեղին, մեծ թվով կացարանների մնացորդներով՝ «բագերով», որից և եկեղեցին ստացել է Բգավոր անվանումը։
Եկեղեցին պատկանում է եռանավ թաղածածկ դահլիճների տիպին, որտեղ աղոթասրահը ունենալով քառակուսի համաչափություններ՝ երկթռիչք զույգ կամարաշարերով բաժանված է 3 նավի։ Պատերի երեսաքարերը և ներսի բոլոր ձևավոր մասերը (մույթեր, որմնամույթեր, կամարներ խորան, գմբեթարդ և այլն) կառուցված են սրբատաշ բազալտե քարերով։
ուշարձանը չունի վիմագիր արձանագրություններ, նրա վերաբերյալ հայտնի չեն պատմական տեղեկություններ և հիշատակություններ, սակայն ճարտարապետական հորինվածքը թույլ է տալիս ենթադրել, որ եկեղեցին թվագրվում է XIII դարի սկզբով։