40
08 July 2026
Հունվար-Հունիս ամիսներին՝ մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով, արգելոց են այցելել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Հայկ Նավասարդյանը և գիտահետազոտական բաժնի պետ՝ Արգամ Երանոսյանը։
Այցի շրջանակներում իրականացվել են նոր զբոսաշրջային երթուղիների մշակման աշխատանքներ,քննարկվել են արգելոցի տարածքում տեղեկատվական ցուցանակների թարմացման և արդիականացման հարցերը, իսկ վերջում արգելոցի աշխատակիցները ներկայացրել են իրենց առաջարկները։
Արգելոցների պահպանության, զարգացման ու զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքները կրում են շարունակական բնույթ։