«Յոթ ազատ արվեստ»-ը՝ Գլաձորում
«Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարան»-ը իր հարկի տակ է համախմբել Գլաձորի միջնակարգ դպրոցի աշակերտներին։ Երեխաները «Յոթ ազատ արվեստ» կրթական ծրագրի միջոցով ծանոթացել են հայ միջնադարյան կրթական համակարգի հիմնական գիտական ու արվեստի ուղղություններին։
Արգելոց-թանգարանում անցկացված ճանաչողական շրջայցից հետո աշակերտները ծանոթացել և մասնակցել են նաև տոմարի վերաբերյալ թեմատիկ ուսուցողական խաղի՝ լուծելով մեծանուն գիտնական Անանիա Շիրակացու թվաբանական և տրամաբանական խնդիրները։
Ծրագրի հաջորդ փուլը հայ միջնադարյան մանրանկարչության մասին է․ Գլաձորցիները գունազարդել են թեմատիկ մանրանկարչությամբ էջանիշեր, որոնք ծրագրի ավարտին մասնակիցներն վերցրել են իրենց հետ՝ որպես այցելության խորհրդանշական հուշանվերներ։
Կրթական ծրագիրը իրականացվել է թանգարան-դպրոց կապի ամրապնդման և ոչ ֆորմալ կրթության միջոցով պատմական ժառանգության հանրահռչակման շրջանակներում։