ԻԿՕՄՕՍ-ի 2026 թ. տարեկան համաժողովի մասնակիցներն այցելել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

17 June 2026

  • 61

ԻԿՕՄՕՍ-ի 2026 թ. տարեկան համաժողովի մասնակիցներն այցելել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

27 երկրների ներկայացուցիչներ, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) 2026 թվականի տարեկան համաժողովի շրջանակում, այցելեցին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան։

Այցը Զվարթնոցի տաճար հատկանշական էր, քանի որ այն համարվում է Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Արտերկրից ժամանած հյուրերը ծանոթացան «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և պահպանությանն ուղղված աշխատանքներին։

Այս այցը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համագործակցության կարևորությունը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության և արժևորման գործում։



Basket

Menu Shop Basket Profile