37
10 Հոկտեմբեր 2025
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության Տավուշի ՊՄՊ աշխատակիցների ջանքերով Կիրանցի վանքի պատերին արված գրառումները մաքրվել են։ Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։ Որոշներն, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խորը շերտով դրանք մաքրելու դեպքում մտավախություն կա վնասել վանքի պատերը։