Շրջայց ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ծանոթացել է «Սյունիքի դարպասներ» հուշարձանի ամրակայման և վերանորոգման աշխատանքներին:
Հաջորդ կանգառը «Զորաց քարեր» բնակատեղի» հուշարձանի տարածքում էր, որտեղ ավարտվել են հնագիտական պեղումները: Ընթացքի մեջ են մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները:

Օրն ամփոփվեց Վայոց ձորում. պետություն-մասնավոր գործակցությամբ առաջիկայում կամրակայվի Սերս գյուղի եկեղեցին: