Հուշարձանների պահպանության օրը «Բերդկունք» ամրոցում

16 Ապրիլ 2024

  • 13

Հուշարձանների պահպանության օրը «Բերդկունք» ամրոցում

Միջոցառումների մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակից  ժամը 12։00-ին։«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի 11-17 տարեկան մասնակիցները շարժվելու են «Բերդկունք» ամրոց։Պատմական հուշարձանի տարածքում նախատեսված է տեղեկատվական ցուցանակի տեղադրում, ծանոթություն և շփում երիտասարդների հետ, պատվոգրերի հանձնում։«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազ., վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։Բերդկունքի ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ մինչ օրս այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Աղկալա», «Իշխանաց բերդ»):Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։

Միջոցառումների մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակից  ժամը 12։00-ին։

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի 11-17 տարեկան մասնակիցները շարժվելու են «Բերդկունք» ամրոց։

Պատմական հուշարձանի տարածքում նախատեսված է տեղեկատվական ցուցանակի տեղադրում, ծանոթություն և շփում երիտասարդների հետ, պատվոգրերի հանձնում։

«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազ., վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։

Բերդկունքի ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ մինչ օրս այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Աղկալա», «Իշխանաց բերդ»):

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։

Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ