Հուշարձանների պահպանության օրը Բերդկունքում

18 Ապրիլ 2024

  • 16

Հուշարձանների պահպանության օրը Բերդկունքում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արտավազդ Զաքյանը նախքան պատվոգրերի հանձնումը մասնկացիներին է ներկայացրել ամրոցի պատմությունն ու կարևորությունը, այնուհետև միջոցառման մասնակիցներին է հանձնվել   ՊՈԱԿ-ի հրատարակած գիտահանրամատչելի գրքույկները։Շարունակելով վահանակների տեղադրումը Հանրապետության ամրոցների տարածքներում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Բերդկունքի» տարածքում ևս տեղադրել է եռալեզու տեղեկատվական վահանակ QR կոդով:«Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը այժմ պեղումներ է իրականացնում /արշավախմբի ղեկավար Լ. Ալեքսանյան/  «Բերդկունք»  ամրոցի տարածքում:Աշակերտներին հնարավորություն է տրվել կարճ ժամանակով հնագետ զգալու, շոշափելով դարերի փոշին:ԿԳՄՍ նախարարությունը պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծ. այն նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․II–I հազ., վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Այն գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդակունք գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ:Համեմատաբար լավ են պահպանվել միջնադարյան «Սպիտակ բերդ» ամրոցի կենտրոնական մասի կառույցները, կանգուն է պարսպապատը: Միջնաբերդի հարավային աշտարակն ունի մինչև ութ մետր բարձրություն: Պահպանվել են բազմաթիվ շինությունների ավերակներ, հատկապես՝ արևելյան մասում, լճին հարող հատվածում, որտեղ պատերի բարձրությունը հասնում է մինչև 1,5 մ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արտավազդ Զաքյանը նախքան պատվոգրերի հանձնումը մասնկացիներին է ներկայացրել ամրոցի պատմությունն ու կարևորությունը, այնուհետև միջոցառման մասնակիցներին է հանձնվել   ՊՈԱԿ-ի հրատարակած գիտահանրամատչելի գրքույկները։

Շարունակելով վահանակների տեղադրումը Հանրապետության ամրոցների տարածքներում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Բերդկունքի» տարածքում ևս տեղադրել է եռալեզու տեղեկատվական վահանակ QR կոդով:

«Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը այժմ պեղումներ է իրականացնում /արշավախմբի ղեկավար Լ. Ալեքսանյան/  «Բերդկունք»  ամրոցի տարածքում:

Աշակերտներին հնարավորություն է տրվել կարճ ժամանակով հնագետ զգալու, շոշափելով դարերի փոշին:

ԿԳՄՍ նախարարությունը պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծ. այն նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․II–I հազ., վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Այն գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդակունք գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ:

Համեմատաբար լավ են պահպանվել միջնադարյան «Սպիտակ բերդ» ամրոցի կենտրոնական մասի կառույցները, կանգուն է պարսպապատը: Միջնաբերդի հարավային աշտարակն ունի մինչև ութ մետր բարձրություն: Պահպանվել են բազմաթիվ շինությունների ավերակներ, հատկապես՝ արևելյան մասում, լճին հարող հատվածում, որտեղ պատերի բարձրությունը հասնում է մինչև 1,5 մ:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ